Օգտակար խորհուրդներ
Վստահելի՞ են, արդյոք, բժշկական տնային սարքերը
Համաձայնվեք, որ հաճախ վատ ինքնազգացողության դեպքում անմիջապես չենք դիմում բժշկի, և օգտվում ենք տնային ջերմաչափից, տոնոմետրից, գլուկոմետրից։ Կարո՞ղ են, այդյոք, այսպիսի ինքնահետազոտությունները ճիշտ պատասխանը ստանալու երաշխիք լինել։
Տնային պայմաններում մարմնի ջերմաստիճանի որոշման մատչելի սարքը ջերմաչափն է։
Եթե սնդիկի սյունը բարձրանում է 37 աստիճան և ավելի, դիմում են բժշկի կամ շտապ օգնություն կանչում։ Եթե գլուխը ցավում է, իսկ մարմնի ջերմաստիճանը նորմալ է, անմիջապես մտածում ենք, որ արյան ճնշումը բարձր է կամ ցածր, ուստի դիմում ենք տոնոմետրի օգնությանը։ Վերջերս շուկայում հայտնվել են ճնշման չափման ավտոմատացված և կիսաավտոմատացված բազմապիսի սարքեր, որոնք հարմար են օգտագործման համար նախ և առաջ այն պատճառով, որ կողմնակի օգնության կարիք չի զգացվում, և թվում է, թե շատ հարմար են մենակ ապրող մարդու համար, սակայն դրանք հաճախ «սխալվում են»։ Բանն այն է, որ պատրաստող կազմակերպությունները սարքի ցուցումները կարգավորում են ըստ որոշակի ստանդարտների, այսինքն` նախատեսված է սխալների թույլատրելի մակարդակ։ Բացի այդ, եթե սարքն օգտագործողը անուշադիր է կարդում հրահանգները, կամ մարտկոցների օգտագործման ժամկետը մոտենում է ավարտին ու դրանք լիցքաթափվել են, սարքը կարող է սխալ տվյալներ ցույց տալ, որոնք ճշտելու նպատակով չափումները կատարում են մեխանիկական սարքով։ Էլեկտրոնային տոնոմետր գնելիս պետք է դրա տվյալները ստուգել` համեմատելով մեխանիկական սարքի տվյալների հետ։
Տնային պայմաններում հաճախ օգտագործվող մյուս սարքը գլուկոմետրն է կամ նեբուլայզերը, որի օգնությամբ չափում են գլուկոզայի մակարդակն արյան մեջ։ Օգտագործման կանոնները պարզ ու հասարակ են. մատը դակում են հատուկ դակիչով, արյան կաթիլը դնում թեստ-շերտի վրա, 20-30 վայրկյան սպասելուց հետո սարքի մոնիթորի վրա երևում են տվյալները։ Գլուկոմետրերից շատերն ունեն հիշողություն և տվյալները պահպանում են. վերջին սերնդի սարքերը հնարավոր է միացնել համակարգչին և տվյալներն ինտերնետով փոխանցել բուժող բժշկին։
Ի վերջո, ինչպիսի ժամանակակից և հուսալի սարք էլ որ գնեք, հիշեք այս ասացվածքը. «Ինչը կարող է փչանալ, փչանում է, ինչը չի կարող փչանալ, միևնույն է, նույնպես փչանում է»։ Սարքը կարող է խափանվել և սխալ տվյալներ ցույց տալ ցանկացած ժամանակ, և մարդ ստիպված դրա դիմաց «վճարում է» սեփական առողջությամբ։ Չարժե կուրորեն վստահել սարքավորմանը։ Եթե կասկածներ են առաջացել, դիմեք բժշկի։
02.03.2009 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ